Աշխարհ

03.02.2016 21:38


ԱՄՆ–ն Իրաքին ևս 2 F-16 կործանիչ է մատակարարել

ԱՄՆ–ն Իրաքին ևս 2 F-16 կործանիչ է մատակարարել

ԱՄՆ–ն Իրաքին նոր F-16 կործանիչներ է մատակարարել երկու երկրների միջև առկա պայմանավորվածությունների շրջանակներում։ «Sputnik»–ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորրենը։

«Կարող եմ հաստատել, որ մենք Իրաքին 2 F-16 կործանիչ ենք մատակարարել։ Այդպիսով Բաղդադին մատակարարված նման ինքնաթիռների ընդհանուր թիվը հասավ 6–ի»,–ասել է Ուորրենը։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Նիդեռլանդները կործանիչներ կուղարկեն Սիրիա՝ ԻՊ դեմ պայքարի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը