Աշխարհ

04.02.2016 10:00


Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նեշվիլլում

Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նեշվիլլում

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թենեսի նահանգի Նեշվիլլ քաղաքի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ABC–ն։

Քաղավիացիայի դաշնային գործակալության հաղորդագրությամբ՝ ինքնաթիռը փոխել է երթուղին այն բանից հետո, երբ հայտնել են շարժիչի հետ կապված խնդիրների առաջացման մասին։

Կատարվածի հետևանքով Թրամփն ուշացել է Արքանզասի նահանգապետի հետ իր հանդիպումից, որը ստիպված է եղել հետաձգել։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Թրամփը մեղադրել է իր մրցակից Թեդ Քրուզին Այովայում անազնիվ հաղթանակ տանելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը