Աշխարհ

04.02.2016 10:20


ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը թիկնապահներ է խնդրել գաղտնի ծառայություններից

ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը թիկնապահներ է խնդրել գաղտնի ծառայություններից

ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Բերնի Սանդերսին կհսկի գաղտնի ծառայությունը։ Այս մասին, «Գազետայի» փոխանցմամբ, հայտնել են ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունից՝ հստակեցնելով, որ ինքը Սանդերսն է այդ մասին համապատասխան հարցում ուղարկել, որը հաստատել են Կոնգրեսում։

Այդպիսով սենատորը դաձավ ԱՄՆ նախագահական ներկա ընտրապայքարին մասնակցող 4–րդ քաղաքական գործիչը, որին թիկնապահներ են տրամադրել։

Նշվում է, որ գաղտնի ծառայությունն իր յուրաքանչյուր հաճախորդին պայմանական անուն է տալիս։ Այսպես, Հիլարի Քլինթոնին նրանք անվանել են Էվերգրին, այսինքն՝ միշտ կանաչ, Դոնալդ Թրամփին՝ Մոգուլ, որը նշանակում է Մագնատ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը