Աշխարհ

04.02.2016 20:47


Հրապարակվել են Քադդաֆիի կյանքի վերջին րոպեները (տեսանյութ)

Հրապարակվել են Քադդաֆիի կյանքի վերջին րոպեները (տեսանյութ)

Արևմտյան լրատվամիջոցները նախկինում անհայտ կադրեր են հրապարակել, որոնցում պատկերված են Մուամմար Քադդաֆիի կյանքի վերջին րոպեները։ Նախքան ապստամբների կողմից գնդակահարվելը՝ գնդապետին ի ցույց են հանել բեռնատարի վրա՝ ցնծացող ամբոխի բացականչությունների ներքո։ Ազգային անցումային խորհրդի անդամներից մեկն այդ ամբողջ ընթացքում իր գերուն «նշանառության տակ» է պահում։

Հիշեցնենք՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆին սպանվել է 2011թ. հոկտեմբերի 20–ին իր հարազատ Սիրտ քաղաքի մոտակայքում։ Իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես «Amnesty International»–ն ու ՄԱԿ–ը պահանջեցին մանրակրկիտ հետաքննել գնդապետի մահվան հանգամանքները։ Նման կոչ արեցին նաև ՌԴ իշխանությունները. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Լիբիայի նախկին առաջնորդին չէր կարելի սպանել, քանի որ նա գերու կարգավիճակ ուներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը