Աշխարհ

07.02.2016 17:25


«Brussels airlines»–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչում հայտնված թռչնի պատճառով

«Brussels airlines»–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչում հայտնված թռչնի պատճառով

«korrespondent.net»–ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել «Brussels airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որում 140 ուղևոր կար։

Թռիչքից մի քանի րոպե անց օդանավի անձնակազմը տեղեկացրել է, որ շարժիչում շարժում է նկատվել, ինչից հետո վերադառնալու որոշում է կայացվել։

Վայրէջքից հետո օդանավում իրականացված ստուգման ընթացքում շարժիչում թռչուն են հայտնաբերել։

Աղբյուրը նշում է, որ Բրյուսել-Մարաքեշ չվերթի ուղևորները նշանակման վայր կհասնեն այլ օդանավով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը