Լրահոս

08.02.2011 12:59


Տիգրան Կարապետյան. «Համաժողովի ընթացքում վերջնագիր կընդունենք և կներկայացնենք Սերժ Սարգսյանին»

Տիգրան Կարապետյան. «Համաժողովի ընթացքում վերջնագիր կընդունենք և կներկայացնենք Սերժ Սարգսյանին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտնել է, որ իրենք ցանկանում էին համաժողով անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում, սակայն 8000 տեղանոց դահլիճը երկու ժամ օգտագործելու համար իրենցից 10 մլն դրամ են պահանջել:

-Այստեղ հարցը փողը չէ։ Մենք, փաստորեն, զամացանք ու որոշեցինք բացօթյա անցկացնել ազգային համաժողով, փետրվարի 15-ին: Համաժողովի ընթացքում վերջնագիր կընդունենք և կներկայացնենք Սերժ Սարգսյանին: Դրանում ներկայացված կլինեն կետեր, որոնք պահանջում ենք անհապաղ կատարել: Մենք պահանջում ենք համագործակցություն ժողովրդի հետ։ Եթե մեր պահանջները չկատարվեն, ապա փետրվարի 28-ին կպահանջենք արտահերթ ընտրությունների անցկացում: Մեր և ՀԱԿ-ի տարբերությունն այն է, որ ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ նախագահական, հետո խորհրդարանական ընտրություններ, իսկ մենք  պահանջելու ենք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ,-նշել է նա:

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ իրենք իշխանություններից արդար գործունեություն են պահանջելու։

-Ես այնպիսի հանրահավաքներ եմ անցկացնելու, որ դուք ականատես չեք եղել: Խոսելով չէ, գործելով է: Որոշ ժամանակ հետո էլ երիտասարդների համաժողով կանենք, ու կտեսնեք, թե ինչ երիտասարդություն է հավաքված մեր շուրջը,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը