Աշխարհ

11.02.2016 09:47


Եգիպտոսում ուղևորատար գնացք է գծերից դուրս եկել (տեսանյութ)

Եգիպտոսում ուղևորատար գնացք է գծերից դուրս եկել (տեսանյութ)

Եգիպտոսի Բենի-Սուեյֆ շրջանում Ասուանից Կահիրե ուղևորվող գնացքը բախվել է ճանապարհին գտնվող ցեմենտե պատնեշին, որի հետևանքով առաջին երկու վագոնները շրջվել են։

«lenta.ru»-ի փոխանցմամբ՝ դեպքի հետևանքով վիրավորվել է առնվազն 61 մարդ, որոնցից 37-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Ներկայումս դեպքի վայրում են փրկարարները, իրավապահ մարմինների աշխատակիցներն ու շտապօգնության ջոկատները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը