Աշխարհ

13.02.2016 10:55


Խոշոր ՃՏՊ Մեքսիկայում. զոհվել է 20 մարդ

Խոշոր ՃՏՊ Մեքսիկայում. զոհվել է 20 մարդ

Մեքսիկայի կենտրոնական մասում՝ Պուեբլա–Օրիսաբա մայրուղում, խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել. իրար են բախվել 10 ավտոմեքենա, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել։ Եվս 40–ը վնասվածքներ է ստացել։

Ականատեսների տեղեկատվությամբ՝ ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, որը ոչ ալկոհոլային խմիչքներ էր տեղափոխում։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ դրան հաջորդել է ևս մի քանի բախում. մի քանի մեքենա, որոնցում մարդիկ են եղել, նաև՝ ավտոբուսը, այրվել են։

Ներկայումս դեպքի վայրում են փրկարարները, հրշեջներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները։ Այդ հատվածում երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը