Աշխարհ

15.02.2016 19:05


Սավանով ծածկված տղամարդը փախել է հիվանդանոցից՝ գարեջուր գնելու համար (լուսանկարներ)

Սավանով ծածկված տղամարդը փախել է հիվանդանոցից՝ գարեջուր գնելու համար (լուսանկարներ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Խակասիայի Սայանոգորսկում: «Вести.ru»-ի փոխանցմամբ` միայն սավանով ծածկված տղամարդը մտել է քաղաքի խանութներից մեկը և փորձել գարեջուր գնել: Նշվում է, որ այդ պահին դրսում -16 աստիճան է եղել:

Տեսնելով անսովոր գնորդին, որի մարմինը պատված է եղել վիրակապերով, իսկ ձեռքի վրա երևացել են կաթիլայինի խողովակները՝ խանութի աշխատողները ոստիկանություն են զանգահարել: Արդյունքում պարզվել է, որ տղամարդը փախել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից: Թե ինչպես է նրան հաջողվել դուրս գալ բուժհաստատությունից, հայտնի չէ:

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդուն վերադարձրել են հիվանդանոց:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը