Աշխարհ

16.02.2016 08:00


Ստամբուլահայ տարեց ամուսինների տան վրա հարձակման մեջ կասկածվող 3 հայաստանցի է կալանավորվել

Ստամբուլահայ տարեց ամուսինների տան վրա հարձակման մեջ կասկածվող 3 հայաստանցի է կալանավորվել

«Ակոսի» փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության` սպանությունների գործերով վարչության աշխատակիցները դատարան են ներկայացրել ստամբուլահայ տարեց ամուսինների տան վրա հարձակում իրականացրած հարձակման մեջ կասկածվող 15 քաղաքացու։ Ստամբուլի Չաղլայանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել 3 հայաստանցու նկատմամբ։

Նրանք են Արթուր Ա.-ն, Արամ Է.-ն և Սերգեյ Բ.-ն։ Մնացած 12 կանայք ստորագրությամբ ազատ են արձակվել։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը՝ 85-ամյա ամուսինը խեղդվել է։ Կնոջը հաջողվել է փրկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը