Աշխարհ

16.02.2016 21:00


«Amazon»–ը սեփական տակդիրները կարտադրի

«Amazon»–ը սեփական տակդիրները կարտադրի

Հայտնի «Amazon» ընկերությունը պատրաստվում է նոր անվանումով սեփական տակդիրներ հանել վաճառքի: «Re/Code»-ի փոխանցմամբ՝ մոտ մեկ տարի առաջ ընկերությունն արդեն փորձել է տակդիրների սեփական ապրանքանիշով հանդես գալ, սակայն մի քանի ամիս անց դադարեցրել է վաճառքը:

Այժմ «Amazon»-ը հարցում է անցկացրել՝ պարզելով հնարավոր գնորդների հետաքրքրվածությունը «Mama Bear» տակդիրների նկատմամբ:

Նշվում է, որ հարցման մեջ նշված չէ՝ ով է հանդիսանում տակդիրների ապրանքանիշի սեփականատերը: Այդպիսով «Mama Bear» տակդիրները կարող են դառնալ «Amazon»-ի առաջին ապրանքը, որի անվանման մեջ բացակայում է «Amazon» բառը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը