Աշխարհ

16.02.2016 20:35


Ստամբուլում քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստների ավտոբուսը (տեսանյութ)

Ստամբուլում քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստների ավտոբուսը (տեսանյութ)

«LifeNews»–ի թղթակցի փոխանցմամբ՝ Ստամբուլում քարեր են նետել ռուսական «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա։ Նշվում է, որ խաղացողներն ու երկրպագուներն ուղևորվում էին մարզադաշտ, որտեղ կայանալու է «Ֆեներբախչեի» հետ հանդիպումը։

«Մենք գնում էինք ակումբի հետևից. մեզ 100 ոստիկան էր ուղեկցում։ Սակայն նման միջոցները չօգնեցին։ Երբ մենք հասնում էինք մարզադաշտին, մեր ավտոբուսը սկսեցին քարկոծել։ Դա տևեց 20 վայրկյան, մինչև մեքենաներից դուրս եկան ոստիկանները»,–պատմել է լրատվամիջոցի թղթակիցը։

Նշենք, որ այսօր Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի շրջանակներում «Լոկոմոտիվը» խաղալու է թուրքական «Ֆեներբախչեի» հետ։

Ավելի վաղ թուրքական ակումբի ղեկավարությունը կոչ էր արել իր երկրպագուներին ընդհարում չհրահրել ՌԴ–ից եկած երկրպագուների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը