Աշխարհ

20.02.2016 10:10


ՄԱԿ ԱԽ 6 անդամ մերժել է Սիրիայի հարցով ՌԴ բանաձևը (տեսանյութ)

ՄԱԿ ԱԽ 6 անդամ մերժել է Սիրիայի հարցով ՌԴ բանաձևը (տեսանյութ)

ՄԱԿ–ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ, ԱԽ նախագահ Ռաֆայել Ռամիրեսի խոսքով՝ ԱԽ անդամներն այդպես էլ չեն կարողացել համաձայնության հասնել ՌԴ առաջարկած նախագծի շուրջ։ Գերատեսչությունում ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները մերժել են Սիրիայի ինքնիշխանության պաշտպանության հարցով ՌԴ առաջարկած բանաձևը դեռ մինչև փաստաթղթի քննարկումը։ Բանակցություններից առաջ ՄԱԿ–ում այդ երկրների մշտական ներկայացուցիչներ Ֆրանսուա Դելաթթարը և Սամանտա Փաուերը հերթով «ոչ» են պատասխանել լրագրողների հարցին՝ ռուսական նախագիծն արդյոք հեռանկարայի՞ն է։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ անդամ 15 երկրներից 6-ը, այդ թվում՝ ԱՄՆ–ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, վետոյի իրավունք ունեն: Բանաձևին դեմ են եղել նաև ԱԽ երեք ոչ մշտական անդամները՝ Իսպանիան, Նոր Զելանդիան ու Ուկրաինան:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը, որը ՄԱԿ ԱԽ նիստ էր հրավիրել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու պատրաստության պատճառով, բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որում պահանջվում է դադարեցնել Սիրիայի ինքնիշխանությունը խախտող ցանկացած գործողություն։

Ռամիրեսը նշել է, որ ԱԽ անդամները կշարունակեն բանակցությունները փետրվարի 22–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը