Աշխարհ

20.02.2016 10:01


Մահացել է իտալացի հայտնի գրող Ումբերտո Էկոն

Մահացել է իտալացի հայտնի գրող Ումբերտո Էկոն

84 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հայտնի գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոն։ Այս մասին հայտնում է «Газета»-ն՝ «La Repubblica»-ին հղումով։

Նշանագիտության ոլորտի հետազոտող, պատմաբան Ումբերտո Էկոն, որը հեղինակել է «Վարդի անունը», «Ֆուկոյի ճոճանակը» և «Կղզին նախօրեին» վեպերը, արժանացել է Մեծ խաչի ասպետի և Պատվավոր լեգիոնի շքանշանների։

Էկոն համարվում է «բաց ստեղծագործության» տեսության հեղինակ, երբ ընթերցողը համահեղինակ է դառնում գրողի հետ: Էկոն համարվում է նաև պոստմոդեռնիզմի հիմնական ներկայացուցիչներից մեկը գրականության և փիլիսոփայության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը