Լրահոս

28.11.2009 18:54


«Սերժ Սարգսյանի խոստումն ուժի մեջ է»

2007-ին տեղի ունեցած ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել էր յուրաքանչյուր երիտասարդ ընտանիքի համար ավտոմեքենա և բնակարան գնելու հնարավորություն ստեղծել։ Այսօր տեղի ունեցած ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից «7օր»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ մինչև այժմ այդ խոստումն իրականություն չի դարձել.

-Այն ժամանակ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ մեծ տերությունները չգիտեին, որ տնտեսական ճգնաժամ է։ Մեր ծրագրի իրագործումը հենց դրանից է կախված։ Տրված խոստումը չի փոխվել։ Ընդամենը մի պահ եղավ, երբ ամբողջ աշխարհը, փաստորեն, տուժում է։ Նույն գործընթացների տակ է նաև Հայաստանը։ Այդուհանդերձ, մենք փորձում ենք նաև հիպոթեկային ծրագիրը զարգացնել։ Կարծում եմ՝ մյուս տարի աշխարհում առաջիններից մեկը կլինենք, որ կունենանք տնտեսական համապատասխան աճ։ Վերջին հաշվով պետք է անսալ նախագահին, որ այս տարի մեր բյուջեն մոտ 1 տրիլիոն է։ Սա նշանակում է, որ համակցված ուսումնասիրվել է ամբողջ երկրի տնտեսությունը,- պատասխանել է Գ. Սահակյանը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ Սերժ Սարգսյանի խոստումն ուժի մեջ է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը