Աշխարհ

22.02.2016 21:50


ԻԼԻՊ–ը տեղափոխում է իր շտաբ–բնակարանները ՌԴ ՌՏՈւ–ի ավիահարվածների պատճառով (տեսանյութ)

ԻԼԻՊ–ը տեղափոխում է իր շտաբ–բնակարանները ՌԴ ՌՏՈւ–ի ավիահարվածների պատճառով (տեսանյութ)

Ռաքքայի բնակիչը «LifeNews»–ի հետ հարցազրույցում պատմել է՝ ինչպես է փոխվում իրավիճակը ԻԼԻՊ–ի սիրիական մայրաքաղաք Ռաքքայում ՌԴ ՌՏՈւ–ի ավիահարվածների ընթացքում։

Մուհամմադ Ջեյլեջի խոսքով՝ ահաբեկիչների շտաբը ոչնչացվել է ռուսական ինքնաթիռների ավիահարվածների արդյունքում, և այն տեղափոխել են բնակելի թաղամաս։ Գրոհայիններն օգտագործում են սիրիացի ժողովրդին իբրև կենդան վահան՝ մտածելով, որ ավիացիան հարվածներ չի հասցնի բնակչության ուղղությամբ։

«Նրանց շտաբն ավերեց ձեր ավիացիան։ Ահաբեկիչներն իսլամական ոստիկանության հերթական շտաբը ստեղծեցին իմ բնակավայրի շրջանում։ Այժմ նրանք բունկերներ են ստեղծում բնակելի թաղամասերում»,–ասել է Մուհամմադը։

Նշվում է, որ Մուհամմադ Ջեյլեջն այն վարորդն է, որը Ռաքքայից Դամասկոս էր տարել ականապատ ավտոմեքենան. այն պայթեցվել էր Սպաների տան մոտ փետրվարի 9–ին։ Տղամարդը վստահեցնում է, որ չի իմացել մեքենայում տեղադրված ռումբի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը