Աշխարհ

24.02.2016 11:35


ԱՄՆ զինվորները ժամանել են Աֆղանստան՝ պայքարելու գրոհայինների դեմ

ԱՄՆ զինվորները ժամանել են Աֆղանստան՝ պայքարելու գրոհայինների դեմ

Ամերիկյան զինվորները ժամանել են Աֆղանստան՝ իշխանական զորքերին օգնություն ցուցաբերելու նպատակով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ թեև առաքելության մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ ամերիկացիներն օգնելու են Աֆղանստանի բանակին Տաջիկստանի սահմանին մոտ գտնվող Դաշթի Արջի շրջանում ահաբեկիչների դեմ գիշերային գործողություններ իրականացնել:

Աֆղանստանի ազգային բանակի հրամանատար, գեներալ Մուայուդինի Գուրին հայտնել է, որ երեք օրվա ընթացքում այդ շրջանում ոչնչացվել է 27 ահաբեկիչ, այդ թվում՝ խմբերից մեկի հրամանատարը: Եվս 19 հոգի վիրավորվել է: Դաշթի Արջիում հատուկ գործողությունները շարունակվում են:

Ըստ հրամանատարի տվյալների՝ ընդհանուր առմամբ, Քունդուզ նահանգում մոտ 2,5 հազ ահաբեկիչ կա, որոնցից մոտ 200-ն արտասահմանցի է, հիմնականում՝ «Ջանդուլլահ» խմբավորումից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը