Աշխարհ

24.02.2016 14:10


Պուտինն ու Ասադը կարևորել են ԻՊ դեմ պայքարի շարունակությունը

Պուտինն ու Ասադը կարևորել են ԻՊ դեմ պայքարի շարունակությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են սիրիական հակամարտության տարբեր ասպեկտները հրադադարի հարցով ռուս–ամերիկյան հայտարարության համատեքստում։

Պուտինն ու Ասադն ընդգծել են ԻԼԻՊ–ի, «Ջեբհաթ ան Նուսրայի» և ՄԱԿ ԱԽ կողմից ահաբեկչական համարվող մյուս խմբավորումների դեմ անզիջում պայքարի շարունակության կարևորությունը։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԱՄՆ–ն այլընտրանքային ծրագիր է մշակում իր գործընկերների հետ, որը կյանքի կկոչվի, եթե Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը չգործի։

Բացի այդ, ԱՄՆ պաշտոնյաները կասկածներ էին հայտնել, որ Ռուսաստանը չի հետևի հրադադարի պայմաններին և, ըստ այդմ, որոշել ՌԴ իշխանությունների նկատմամբ ճնշման նախագիծ մշակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը