Աշխարհ

27.02.2016 19:10


Հյուսիսային Ամերիկան կարող է ոչնչանալ Սան Անդրեասի ճաքի պատճառով

Հյուսիսային Ամերիկան կարող է ոչնչանալ Սան Անդրեասի ճաքի պատճառով

ԱՄՆ-ի և Մեքսիկայի գիտնականները տեսություն են հրապարակել, համաձայն որի՝ Հյուսիսային Ամերիկան կարող է ոչնչանալ ուժեղ ստորգետնյա ցնցումների պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «МИР24»-ը, գիտնականների եզրակացությունները հիմնված են ԱՄՆ երկրաբանական ծառայության, Երկրաշարժերի հետազոտման Հարավային Կալիֆոռնիայի կենտրոնի և Կալիֆոռնիայի երկրաբանական ծառայության կողմից հրապարակված տվյալների վրա:

Գիտնականները նշել են, որ նահանգը կարող է ոչնչանալ Սան Անդրեասի ճաքի պատճառով: Ըստ գիտնականների՝ բարձր բալանոց երկրաշարժի դեպքում ցնցումներն արագորեն տարածվելու են՝ առաջացնելով նոր երկրաշարժեր: Նշվում է, որ եթե 2008թ. ստորգետնյա ցնցումների հավանականությունը կազմում էր 4,7%, ապա այժմ այն կազմում է 8%:

Բացի Սան Անդրեասի բեկվածքից՝ լայնածավալ աղետի պատճառ կարող է դառնալ նաև Յելլոուսթոնի հրաբուխը: Գիտնականները հայտնել են, որ եթե այն արթնանա երկրաշարժի պատճառով, ապա Հյուսիսամերիկյան մայրցամաքի մեծ մասը կոչնչանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը