Աշխարհ

27.02.2016 15:40


Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևում է 70 անօդաչու

Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևում է 70 անօդաչու

Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկվում է 70 անօդաչու սարքերի միջոցով: Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն։

«Հրադադարի ռեժիմի պահպանման հարցում մեր ստանձնած պարտավորությունները մենք լիովին իրականացնում ենք: Սակայն դա չի նշանակում, որ ԻԼԻՊ–ի կամ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները կարող են հանգիստ շունչ քաշել։ Մենք ամբողջովին վերահսկում ենք իրավիճակը Սիրիայի ողջ տարածքում: Ընդ որում, ամեն օր առնվազն 70 անօդաչու սարք և այլ հետախուզական սարքեր են օգտագործվում»,- նշել է Կուրալենկոն:

Հիշեցնենք՝ Սիրիայում հրադադարն ուժի մեջ է մտել այս գիշերվանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը