Լրահոս

27.02.2016 21:05


Վահան Շիրխանյանը կրկնակի հետազոտության չի ենթարկվի

Վահան Շիրխանյանը կրկնակի հետազոտության չի ենթարկվի

Քրեակատարողական հիմնարկների վարչությունը մերժել է ԱԱԾ կողմից վնասազերծված «Զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանների միջնորդությունը՝ Շիրխանյանին Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում կրկնակի հետազոտության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ միջնորդության մերժմամբ՝ խախտվում եւ ոտնահարվում են Վահան Շիրխանյանի իրավունքները:

«Մեզ պատասխանել են, որ դուպլեքս հետազոտության արդյունքները եւ անոթային վիրաբույժի այցը բավարար է համապատասխան եզրակացություն կազմելու եւ բուժումներ նշանակելու համար: Իսկ դուպլեքս հետազոտության ժապավենն էլ չկա գործի նյութերում, որն, ըստ նրանց, պայմանավորված է սարքի անսարքությամբ, սակայն, ասում են, որ դրա բացակայությունը չի ազդել բուժման կամ հետազոտության վրա»,-ասաց Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ ժապավենի բացակայության պատճառով միջազգային առողջական կազմակերպությունները չեն ընդունում Վահան Շիրխանյանի բուժման հետ կապված ոչ մի փաստաթուղթ:

Պաշտպանի խոսքով, Վահան Շիրխանյանը նաեւ նշանակված դեղերը չի ընդունում, նա մտավախություն ունի, որ դրանք ընդունելով իր առողջական վիճակն ավելի կվատանա:

«Նրա ոտքը հիմա ավելի վատ վիճակում է, սակայն հրաժարվում է դեղեր ընդունել, նա ասում է, որ մտավախություն ունի, որ դրանք ավելի վատ կանդրադառնան իր առողջության վրա»,-ասաց պաշտպանը:

Մանրամասն՝ «NEWS.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը