Աշխարհ

27.02.2016 21:26


«Milliyet». «Քրդերը պայթեցրել են Քիրքուք-Ջեյհան նավթատարը»

«Milliyet». «Քրդերը պայթեցրել են Քիրքուք-Ջեյհան նավթատարը»

Թուրքիայի հարավարևելյան Իդիլի շրջանում քուրդ գրոհայինները պայթեցրել են Քիրքուք-Ջեյհան նավթատարը։ Այս մասին հայտնում է «Milliyet»-ը՝ Թուրքիայի Էներգետիկայի նախարարության տարածած հայտարարությանը հղումով։

«Փետրվարի 25-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները Իդիլի հատվածում պայթեցրել են նավթատարը, որի հետևանքով վնասվել են խողովակները։ Խողովակներում նավթ չի եղել, և հրդեհ չի բռնկվել»,-ասվում է հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը