Լրահոս

27.02.2016 22:00


Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Փետրվարի 27-ին՝ ժամը 16.36-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես C180» մակնիշի 30 SU 642 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 27-ին՝ ժամը 12.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի անտառում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 36 TS 427 և «ՈւԱԶ» մակնիշի 47 TO 653 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

***

Փետրվարի 27-ին՝ ժամը 10.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում՝ նոր գերեզմանատան տարածքում, ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21011» մակնիշի 43 OL 467 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը