Աշխարհ

28.02.2016 09:35


«Ատլետիկո»-«Ռեալ»՝ 1։0 (տեսանյութ)

«Ատլետիկո»-«Ռեալ»՝ 1։0 (տեսանյութ)

Կայացավ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ատլետիկո»–«Ռեալ» հանդիպումը։

«Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում Դիեգո Սիմեոնեի թիմը 1:0 հաշվով պարտության մատնեց «արքայական ակումբին»։

Հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Այսպիսով, «Ռեալն» առաջին պարտությունը կրեց՝ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։ Ներկայումս «արքայական ակումբն» 9 միավորով հետ է կատալոնական «Բարսելոնայից»։

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում էլ Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ՝ 11 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։

Գոլերի հեղինակներ դարձան Կինգսլի Կոմանը (67) և Ռոբերտ Լևանդովսկին (74)։

Այս խորագրի վերջին նյութերը