Լրահոս

28.02.2016 11:35


Կանխվել է երկու երեխաների ինքնասպանությունը գիշերօթիկում

Կանխվել է երկու երեխաների ինքնասպանությունը գիշերօթիկում

Երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: «Shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ քաղաքացինԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ժամը 19:00-ին ահազանգել և հայտնել, որ իր թոռները` Դ. եւ Հ. Ա-երը, գտնվում են Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում, և իրեն հայտնել են, որ ցանկանում են ինքնասպան լինել կախվելու միջոցով:

Գիշերօթիկ դպրոց ժամանած փրկարարները երեխաների խնամքի և պաշտպանության համար թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաներ, 10-ամյա Դ.Ա.-ի, 14-ամյա Հ.Փ.-ի հետ որոշ ժամանակ հոգեբանական զրույց ունենալուց հետո կարողացել են համոզել, որպեսզի երեխաները չդիմեն նման ծայրահեղ քայլի:

Մանրամասն՝ «Shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը