Աշխարհ

28.02.2016 21:22


Բաղդադում կրկնակի պայթյունի զոհ է դարձել 70 մարդ (տեսանյութ)

Բաղդադում կրկնակի պայթյունի զոհ է դարձել 70 մարդ (տեսանյութ)

Առնվազն 70 մարդ է մահացել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2 ռումբի պայթյունի հետևանքով, ևս 100–ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին։ Պայթյունները որոտացել են շիաներով բնակեցված Մադինաթ–էս–Սահր շրջանում՝ մարդաշատ շուկայում։ Ռումբերը գործի են դրել մահապարտները։

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Բաղդադի արևմտյան ծայրամասում ահաբեկիչների՝ ոստիկանական դիրքերը գրոհելու հետևանքով առնվազն 12 անվտանգության ծառայող է զոհվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը