Աշխարհ

29.02.2016 15:55


Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

«Whoscored.com»-ը ներկայացրել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյան:

«Հոֆենհայմի» հետ խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը հասել է 7.98-ի. Մխիթարյանն այդկերպ առաջ է անցել կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսից (7.96):

Լավագույն հնգյակում են նաև Նեյմարը (8.52), Լիոնել Մեսսին (8.32), Զլատան Իբրահիմովիչը (8.17) ու Գարեթ Բեյլը (8.14)։

Մխիթարյանը ճանաչվել է նաև 2015-2016թթ. մրցաշրջանում Եվրոպայի առավելագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ:

Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ «Transfermarkt.de»-ն բարձրացրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 6 մլն եվրոյով՝ հասցնելով այն 28 մլն եվրոյի, որը ռեկորդային է 27-ամյա ֆուտբոլիստի կարիերայում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը