Աշխարհ

29.02.2016 21:00


ԻԼԻՊ–ը կին–գրոհայինների գումարտակ կձևավորի Սիրիայի հյուսիս-արևելքում

ԻԼԻՊ–ը կին–գրոհայինների գումարտակ կձևավորի Սիրիայի հյուսիս-արևելքում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է սիրիական Էլ Հասաքայում կին–գրոհայինների նոր գումարտակ ձևավորել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` հղում անելով սեփական աղբյուրներին:

Գումարտակը գլխավորելու է Նադյա Ալ Քահթանին: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախատեսվում է այն դարձնել Ռաքքայում գործող կանանց գումարտակի մասնաճյուղը:

Նշվում է, որ Ալ Քահթանիի մասին դեռ քիչ տեղեկություններ կան: Հայտնի է, որ նա Սիրիա է եկել Սաուդյան Արաբիայից, 2013թ. հավատարմության երդում է տվել ԻԼԻՊ-ին, իսկ այժմ վայելում է ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր Ալ Բաղդադիի վստահությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը