Աշխարհ

01.03.2016 15:55


Դի Կապրիոն ռեստորանում է մոռացել իր առաջին «Օսկարը» (լուսանկար, տեսանյութ)

Դի Կապրիոն ռեստորանում է մոռացել իր առաջին «Օսկարը» (լուսանկար, տեսանյութ)

Մինչ հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի երկրպագուները ցնծում էին ամբողջ աշխարհում իրենց կուռքի՝ առաջին ոսկե արձանիկը ստանալու կապակցությամբ, ինքը «կենդանի մնացածը» Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում անցկացրած բուռն գիշերվանից հետո քիչ էր մնում՝ մատուցողին թողներ «Օսկարը»։

TMZ-ի փոխանցմամբ՝ պապարացցիներն արձանագրել են՝ ինչպես է Դի Կապրիոն դուրս գալիս ռեստորանից ու նստում լիմուզինը։ Եվ երբ մեքենան գրեթե շարժվում էր, վազելով հասնում է ռեստորանի մենեջերն ու դերասանին վերադարձնում մոռացած արձանիկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը