Աշխարհ

02.03.2016 16:10


Էրդողանը կոչ է արել վերաձևավորել ՄԱԿ ԱԽ–ն

Էրդողանը կոչ է արել վերաձևավորել ՄԱԿ ԱԽ–ն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գանա իր այցի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ–ն պետք է վերաձևավորվի։ Խորհրդարանում ելույթ ունենալով՝ նա կարծիք է հայտնել, որ դա հարկավոր է աղքատ ու զարգացող երկրների շահերի տեսանկյունից։

«Աշխարհը 5 երկրից ավելի մեծ է»,–ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներին՝ ՌԴ–ին, Չինաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ–ին, Մեծ Բրիտանիային, որոնք վետոյի իրավունք ունեն ուրիշների առաջարկների հետ կապված։

Թուրք առաջնորդը կոչ է արել քայլեր ձեռնարկել ԱԽ–ն բարեփոխելու համար և հիշեցրել է մեծ ծավալի օգնության մասին, որն իր երկիրը ցուցաբերում է զարգացող պետություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը