Աշխարհ

02.03.2016 18:15


ԻԼԻՊ–ը զինյալներ մոբիլիզացնելու նոր մեթոդ է գտել (լուսանկար)

ԻԼԻՊ–ը զինյալներ մոբիլիզացնելու նոր մեթոդ է գտել (լուսանկար)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, կառավարական ուժերի և սիրիական աշխարհազորի ճնշման տակ, ստիպված է նոր մեթոդների դիմել զինյալներին մոբիլիզացնելու համար։ Գրավված շրջանների բնակիչները տեսնում են՝ ինչպես են հին ԻԼԻՊ–ականները հրաժարվում կռվել խմբավորման համար։

Կորուստները համալրելու ու շարքերը թարմացնելու նպատակով «Իսլամական պետության» տարածքում «մեղքերը քավելու» նոր մեթոդ են հնարել։

«LifeNews»–ի տրամադրության տակ է հայտնվել մի ծանուցագիր, որն ուղարկում են ԻԼԻՊ–ի վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին։ Դրանում ասվում է, որ այն բնակիչները, որոնք անցել են «քավության ճանապարհը» և վերադարձել «ճշմարիտ ուղի», պարտավոր են 2 շաբաթվա ընթացքում ներկայանալ ԻԼԻՊ–ի անվտանգության ծառայություն։

«Քավության դաընթացները» եռամսյա դասընթացներ են, որոնց ուղարկում են իրավախախտումներ թույլ տված բնակիչներին։ Օրինակ՝ եթե նրանց բռնել են փողոցում ծխելիս կամ աղոթք բաց թողնելիս։ Դասընթացների ժամանակ ձերբակալվածներին մարտական պատրաստվածության են բերում, որից հետո նրանք ահաբեկիչներին միայն իբրև «թնդանոթի միս» են հետաքրքրում։

Նշվում է, որ առավել հաճախ իրավախախտումներ են թույլ տալիս 15–20 տարեկան երիտասարդները, որոնց ուղարկում են Հալեպ. այնտեղ սիրիական բանակը հաջողությամբ հետ է գրավում ԻԼԻՊ–ի զավթած տարածքները։

Դասալիքներին գլխատում կամ կախաղան է սպառնում։ Սակայն դրանով ամեն ինչ չի վերջանում. մահապատժի ենթարկվածին փոխարինում են նրա հարազատ տղամարդիկ՝ անկախ տարիքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը