Աշխարհ

07.03.2016 19:00


Դասալիք–գրոհայինները նկարահանել են՝ ինչպես են լքում ԻԼԻՊ–ը (տեսանյութ)

Դասալիք–գրոհայինները նկարահանել են՝ ինչպես են լքում ԻԼԻՊ–ը (տեսանյութ)

Գրոհայինները, որոնք որոշել են լքել ԻԼԻՊ–ի շարքերը, նկարահանել են՝ ինչպես են հեռանում ահաբեկչական խմբավորումից։ Ճանապարհով ընթացող մի խումբ տղամարդկանցից մեկը ցույց է տալիս մի գրություն, որն ապացուցում է նրա անդամությունն ԻԼԻՊ–ին, այնուհետև բացատրում է խմբավորումից հեռանալու պատճառները։

Դասալիքի խոսքով՝ ԻԼԻՊ–ի առաջնորդները սկսել են կասկածել իրենց, որի պատճառով փոխել են վերաբերմունքն իրենց հանդեպ։

«Նրանք սպանում են մեզ, քաֆիր (անհավատներ) անվանում, ներխուժում մեր տներ»,–պատմել է տղամարդը։

«Lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ ստույգ հայտնի չէ, թե որտեղ է նկարահանվել տեսանյութը. ենթադրվում է, որ դա, հավանաբար, եղել է Հալեպի շրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը