Աշխարհ

09.03.2016 18:40


Աբու Դաբիում փոթորիկն ինքնաթիռներ է վնասել (տեսանյութ)

Աբու Դաբիում փոթորիկն ինքնաթիռներ է վնասել (տեսանյութ)

Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած փոթորկի և հորդառատ անձրևի պատճառով մեծ մասշտաբի ջրհեղեղ է առաջացել, որի հետևանքով ջրի տակ են հայտնվել բազմաթիվ մեքենաներ, իսկ ուժգին քամու պատճառով բազմաթիվ ծառեր և ցուցանակներ են շրջվել: Այս ամենը հաջողվել է նկարահանել «LifeNews»-ի քաղաքացիական թղթակցին:

Աղբյուրի փոխանցմամբ` տեղի ունեցածի պատճառով Աբու Դաբիի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են, իսկ բորսայում դադարեցվել են առավոտյան կնքված գործարքները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը