Աշխարհ

10.03.2016 11:50


Մահմեդական կանանց իջեցրել են ինքնաթիռից բորտուղեկցորդուհուն ակնապիշ նայելու պատճառով (տեսանյութ)

Մահմեդական կանանց իջեցրել են ինքնաթիռից բորտուղեկցորդուհուն ակնապիշ նայելու պատճառով (տեսանյութ)

Հիջաբ հագած երկու մահմեդական կնոջ իջեցրել են ինքնաթիռից բորտուղեկցորդուհուն ակնապիշ նայելու պատճառով։ Այս մասին գրում է «gazeta.ru»–ն՝ «The Sun»–ին հղումով։

Պարբերականը նշում է, որ Լոս Անջելեսից Բոսթոն թռչող «JetBlue» ավիաընկերության օդանավում ուղևորներից մեկին հաջողվել է բջջայինով տեսանկարահանել՝ ինչպես են կանանց հանում ինքնաթիռից, այնուհետև տեսանյութը տեղադրել «YouTube»–ում։

Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ կանանց օդանավից իջեցնելը կապված չի եղել նրանց կրոնական պատկանելության հետ։ Նրանց խոսքով՝ անձնակազմի անդամները գործել են «անվտանգության ընթացակարգին համապատասխան»։

Հաղորդվում է, որ ոստիկանների հետ կարճ երկխոսությունից հետո կանանց բաց են թողել։

Ավելի վաղ էլ «ExpressJet Airlines»–ի մահմեդական աշխատակցուհուն հեռացրել էին աշխատանքից, քանի որ նա հրաժարվել էր ոգելից խմիչք մատուցել ուղևորներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը