Աշխարհ

10.03.2016 14:45


Սավչենկոն մտածում է Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Սավչենկոն մտածում է Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն, որը ՌԴ–ում մեղադրվում է Լուգանսկում իրենց մասնագիտական պարտքը կատարող ռուս լրագրողներ Իգոր Կոռնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանությանը հանցակցելու մեջ, չի բացառել, որ կառաջադրվի Ուկրաինայի նախագահական ընտրություններում։ Այս մասին, «Lifenews»–ի փոխանցմամբ, Սավչենկոն ասել է լրագրող Արկադի Բաբչենկոյի հետ հարցազրույցում։

«Ուկրաինացինե՛ր, իսկ ես ձեզ պե՞տք եմ որպես նախագահ։ Եթե ասեք՝ այո, ես կլինեմ։ Ինձ համար միևնույն է՝ ինչպես ես կկատարեմ իմ պարտքն ուկրաինացիների առաջ՝ ռազմի դաշտում թե նախագահի կարգավիճակում»,–ասել է Սավչենկոն։

Աղբյուրը հիշեցնում է, որ հետաքննության տվյալներով՝ ուկրաինուհի նշանառուն փոխանցել է ռուս լրագրողների գտնվելու վայրի մասին կոորդինատները, և տրված նշանակետով էլ հարված է հասցվել։

Դատախազն Ուկրաինայի քաղաքացուհու համար 23 տարվա ազատազրկում է պահանջել։ Դատավճիռը կհրապարակվի մարտի 21–22–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը