Աշխարհ

15.03.2016 09:30


Բաշկիրիայում բնակելի տուն է այրվել. 12 մարդ է զոհվել (տեսանյութ)

Բաշկիրիայում բնակելի տուն է այրվել. 12 մարդ է զոհվել (տեսանյութ)

ՌԴ Բաշկիրիայի Ստերլիտամակ քաղաքում բնակելի առանձնատներից մեկի հրդեհման հետևանքով 12 մարդ է զոհվել՝ 2 կին և 10 տղամարդ։ Նախնական տվյալներով՝ նրանք բոլորն օտարերկրացիներ են և ՌԴ էին մեկնել աշխատելու նպատակով։

«Lifenews»–ի փոխանցմամբ՝ Տուկաևի փողոցում աղյուսե տանը բռնկված հրդեհի մասին ահազանգ է ստացվել տեղական ժամանակով 3.00–ին։ Մոտ մեկուկես ժամում հաջողվել է մեկուսացնել այն։ Բնակիչներից 6–ի դիերը հայտնաբերվել են մարման ժամանակ, մնացածինը՝ ավերակների տակ որոնելիս։

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չէն։ Մարմանը ներգրավվել է 19 միավոր տեխնիկա և 52 փրկարար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը