Աշխարհ

15.03.2016 10:30


Փրայմերիզ ԱՄՆ–ում. զինվորականները նախընտրում են Թրամփին ու Սանդերսին (տեսանյութ)

Փրայմերիզ ԱՄՆ–ում. զինվորականները նախընտրում են Թրամփին ու Սանդերսին (տեսանյութ)

ԱՄՆ–ում պատրաստվում են հերթական փրայմերիզին. նախնական ընտրություններ են նշանակված 5 նահանգում՝ Միսսուրիում, Հյուսիսային Քարոլինայում, Օհայոյում, Ֆլորիդայում և նախագահ Բարաք Օբամայի հայրենի Իլինոյսում։

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հույս ունի մեծաքանակ ձայներ հավաքել և ամրապնդել իր դիրքերը համրապետական թեկնածուների շարքում։ Ամերիկացի փորձագետների կարծիքով Թրամփը դրա համար ունի բոլոր հնարավորությունները։

Համակրանքը միլիարդատիրոջ հանդեպ նրա կողմնակիցները տարբեր կերպ են դրսևորում. մեկն, օրինակ, գործարարի պատկերն է դաջել իր նախաբազկին։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ Թրամփը մեծ հեղինակություն ունի նաև զինվորականների շրջանում։ Այդ են վկայում «Military Times» ամսագրի հարցման արդյունքները։ Դեմոկրատներից ամերիկացի զինծառայողները նախընտրում են Բերնի Սանդերսին, մինչդեռ Հիլարի Քլինթոնին նրանք «թիվ մեկ պաշտոնում» տեսնել չեն ուզում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը