Աշխարհ

15.03.2016 20:00


Սմարթֆոնները բացասաբար են ազդում մարդկանց տրամադրության վրա

Սմարթֆոնները բացասաբար են ազդում մարդկանց տրամադրության վրա

Հարավկորեացի գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ մարդկանց ինքնազգացողությունն ու տրամադրությունն աշխատանքային օրվա ավարտին կախված է այն հանգամանքից՝ օգտագործե՞լ են նրանք արդյոք սմարթֆոններ ճաշի ընդմիջման ժամանակ, թե՞ ոչ:

«LifeNews»-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրությանը մասնակցել է 450 մարդ: Մարդկանց առաջակել են ամեն ընդմիջումից առաջ և հետո լրացնել հատուկ հարցաթերթիկներ՝ նկարագրելով իրենց ինքնազգացողությունը:

Արդյունքում՝ պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ընդմիջման ժամանակ սմարթֆոններ են օգտագործել, աշխատանքային օրվա ավարտին իրենց ավելի հոգնած են զգացել, քան նրանք, ովքեր շփվել են իրենց ընկերների հետ կամ պարզապես կենտրոնացել ուտեստի վրա:

Գիտնականները նշում են, որ պատճառահետևանքային կապը դեռ հայտնի չէ: Մասնագետները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել այն բանի հետո, որ սմարթֆոնի օգտագործման ժամանակ մարդիկ ստիպված լարում են իրենց աչքերը և պարանոցը։

Առաջարկվել է նաև երկրորդ տարբերակը. ընդմիջման ժամանակ նրանք, ովքեր չեն օգտագործել սմարթֆոն, շփվել են իրենց գործընկերների հետ, ինչն ապահովում է սոցիալականացման ավելի բարձր մակարդակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը