Աշխարհ

16.03.2016 20:30


Սմարթֆոնների միջոցով հնարավոր է քաղցկեղ ախտորոշել

Սմարթֆոնների միջոցով հնարավոր է քաղցկեղ ախտորոշել

«UTHealth» ամերիկյան կենտրոնի գիտնականները հայտնաբերել են, որ սմարթֆոնները բավականին մեծ ախտորոշիչ հնարավորություններ ունեն:

Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, սմարթֆոնների վրա հիմնված մանրադիտակները բավական հեռանկարային են մաշկի քաղցկեղի որոշ տեսակների ախտորոշման գործում:

«Տեխնոլոգիան կարող են օգտագործել զարգացող երկրների բժիշկները, երբ դասական հզոր մանրադիտակի օգտագործման հնարավորություն չկա: Օգտագործելով սմարթֆոնները՝ նրանք կարող են ուղարկել արդյունքները մասնագետներին` ավելի մանրամասն ուսումնասիրության համար», - կարծիք է հայտնել մաշկաբան Ռիչարդ Ջան Թայը:

Բժշկի դիտարկմամբ` թեև սմարթֆոնները հզորությամբ զիջում են լուսային մանրադիտակներին, 90% դեպքերում հնարավոր կլինի ախտորոշել մաշկի քաղցկեղի ոչ մելանոմային տեսակները:

«Իսկ մելանոմայի հայտնաբերման հավանականությունը մոտ 60% տոկոս է», - հայտնել է Թայը:

Աղբյուրը նշում է, որ, ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել են հազարից ավելի լուսանկարներ: Արդյունքում՝ հնարավոր է եղել ախտորոշել կարցինոմայի 136, տափակաբջջային քաղցկեղի 94 և մելանոմայի 15 դեպք:

Նշվում է, որ ուսումնասիրության ժամանակ օգտագործվող սմարթֆոններում օգտագործվել են 14 մմ–ոց գնդաձև լինզաներ, որոնց արժեքը կազմում է մոտ 14 դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը