Աշխարհ

17.03.2016 09:25


ՉԼ. «Բարսելոնա» - «Արսենալ»՝ 3։1, «Բավարիա»-«Յուվենտուս»՝ 4:2

ՉԼ. «Բարսելոնա» - «Արսենալ»՝ 3։1,  «Բավարիա»-«Յուվենտուս»՝ 4:2

Իսպանիայում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը։ Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի 3։1 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Արսենալին»՝ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճելով։

Հիշեցնենք՝ առաջին արտագնա խաղում Լուիս Էնրիկեի սաները 2։0 հաշվով հաղթանակ էին տոնել:

Գոլերը՝ Նեյմար (18), Սուարես (65), Մեսսի (83) - Էլ-Նեննի (51)

ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» «Յուվենտուսի» հետ խաղում միայն լրացուցիչ ժամանակում վճռեց դիմակայության ելքը՝ առավելության հասնելով 4։2 հաշվով։

Այսպիսով, «Բավարիան» ընդհանուր դիմակայությունում հաղթելով 6:4 հաշվով (նախորդ հանդիպումը՝ 2։2) դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Գոլերը՝ Լևանդովսկի (73) Մյուլլեր (90+1), Ալկանտարա (108) Կոման (110) -Պոգբա (5), Կուադրադո (28)

Այս խորագրի վերջին նյութերը