Աշխարհ

17.03.2016 10:45


Գ. Սուրենյան. «ՀՀ հովտային գոտիներում գրանցվել են ցրտահարություններ»

Գ. Սուրենյան. «ՀՀ հովտային գոտիներում գրանցվել են ցրտահարություններ»

Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալների՝ այս գիշեր հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում, գրանցվել են ցրտահարություններ: Օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետևյալ ցուցանիշները՝ Արմավիրում -2, Մերձավանում -5, Արտաշատում -2, Արարատում -0,5, Ուրցաձորու -3, Աշտարակում -3, Երևանում -2…-4, Արենիում -1, Բագրատաշենում -2, Իջևանում -2 աստիճան ցուրտ:

Բացառություն են կազմել Սյունիքի հովիտները, որտեղ խիտ ամպամածության արդյունքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, Կապանում օդի ջերմաստիճանը եղել է +1, Մեղրիում +2 աստիճան տաք:

Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է հզոր անտիցիկլոն, անտիցիկլոնի պայմաններում ակնկալվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի արդյունքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -4...-7, հողի մակերևույթին -5...-8 աստիճան ցուրտ:

Բացասական ջերմաստիճանը կպահպանվի նաև մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2...-5, հողի մակերևույթին -3...-6 աստիճան ցուրտ:
Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն:

Գագիկ Սուրենյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը