Մեկնաբանություն

17.03.2016 16:30


Ժիրայր Սեֆիլյանն «ազնիվ քյարփի՞նջ» է, թե՞ կեղծ հեղափոխական

Ժիրայր Սեֆիլյանն «ազնիվ քյարփի՞նջ» է, թե՞ կեղծ հեղափոխական

Բ26-ից իջեցված հրահանգով «անկախ» լրատվամիջոցները խոսեցնում են բոլոր նրանց, ումից կարող են «թթու» խոսք կորզել Վարդան Օսկանյանի դեմ:

Մի քանի տարվա դիտարկումները ցույց են տալիս, որ մարտի 1-ի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանին սատարող մամուլի միջոցները մարդկանց կոնկրետ ցուցակ ունեն: Այդ ցուցակի մեջ գտնվողները բաժանվում են երկու մասի։ Առաջինում տեղ են գտել հաստիքային հաճախորդները, որոնք անհրաժեշտության դեպքում օգտագործվում են բոլոր այն մարդկանց և ուժերի դեմ, որոնք վտանգ են ներկայացնում ՀՀԿ ղեկավարի և իր նեղ շրջապատի քաղաքական ու բիզնես շահերի համար: Այդ գործի դիմաց հաճախորդներից ամեն մեկը մի բան է ստանում: Մեկին փող են տալիս, մյուսին՝ գործ, երրորդին՝ ինչ–որ այլ նյութական բան:

Ցուցակի երկրորդ մասում, այսպես ասած, ազնիվ քյարփինջներն են, որոնց «Գեբելսյան» քարոզչամեքենան օգտագործում է ձրի: Սրանք այն մարդիկ են, ովքեր անկեղծորեն համոզված են, որ պայքարում են Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմի դեմ, բայց քանի որ ձևավորված աշխարհայացք չունեն, հանդիսանում են ուղղորդված քարոզչության զոհ և շատ հեշտ ազդեցության տակ են ընկնում, ուստի սերժական լրատվամիջոցներում ակամայից պաշտպանում են իրենց ատելի Սերժ Սարգսյանի շահերը՝ քնելուց առաջ ուրախանալով, որ այդ օրն էլ ռեժիմի դեմ պայքարեցին հեռուստախցիկի առաջ:

Վարդան Օսկանյանի դեմ գրեթե բոլոր հաստիքայիններն ու արտահաստիքայինները խոսել են: Այս առումով ամեն ինչ կանխատեսելի է: Սրանք շատ չեն, բայց աղմուկ բարձրացնել ու մթնոլորտը գաղջացնել դեռ կարողանում են (թեև փորձը ցույց է տվել, որ երբ գալիս է բուն պահը, և հրապարակը լցվում է, «անկախ» մամուլի աշխատանքն աչքի է ընկնում զրոյական արդյունավետությամբ):

Ի դեպ, նախկին արտգործնախարարի դեմ այսօր խոսել է նաև Ժիրայր Սեֆիլյանը, ով պարբերաբար հուժկու հեղափոխությունների օրեր ու ժամեր է նշանակում, անընդհատ փոխում է իր գլխավորած մի քանի հոգանոց խմբակի անունը՝ ամեն անգամ նոր՝ ավելի հուժկու անուն մտածելով, բայց խոստացած հեղափոխությունն այդպես էլ չի անում:

Նա, երևի, սպասում է, որ իր ռազմահայրենասիրական հայացքից ու քայլվածքից հուզված հայ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, Սերժի գլուխը ջարդի և դրանից հետո գա այդ ամենին զորահրամանատարի «պոզայով» հեռվից հետևող Ժիրոյի մոտ և նրան հռչակի ազգի առաջնորդ, բայց թարսի պես նման բան տեղի չի ունենում, և Ժիրոն ստիպված է լինում զբաղվել ապուշություններով՝ «Հարյուրամյակը կամ, պայթի-տրաքի, հազարամյակն առանց ռեժիմի» ծրագրի շրջանակներում: Իսկ այդ ամենի արանքում նա, բնականաբար, ասուլիսներ ու հարցազրույցներ է տալիս:

Սեֆիլյանն այսօր բերման է ենթարկվել մամուլի ակումբ ու դուրս տվել Օսկանյանի թեմայով, բայց որպեսզի օրիգինալ երևա, հայտարարել է, թե ստեղծվելիք նոր կուսակցությունն, ըստ իրեն, կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց կարող է կապ ունենալ Սերժ Սարգսյանի հետ:

Սեֆիլյանը նաև հավատաքննչի ֆունկցիա է կատարել՝ հայտարարելով, թե թող Օսկանյանը մեղա գա, ներողություն խնդրի, որից հետո իրենք կմտածեն՝ համագործակցե՞լ, թե չէ:

Ահա այսպիսի մտքեր է հայտնել այս չկայացած «Չե Գևարան», այս Փանջունու տնազը, ով ամեն առավոտ քնից արթնանում և շտապում է հեղափոխություն անել, ցերեկները հարցազրույց է տալիս սերժական լրատվամիջոցներին, իսկ երեկոյան հայտարարում հաջորդ օրն առավոտյան անպայման հեղափոխություն անելու մասին:

Ի՞նչ ասենք, անուրանալի է Ժիրայր Սեֆիլյանի դերն Արցախյան ազատամարտում (չհաշված Շուշիի ազատագրման ժամանակ անտառներում իր խմբի հետ մոլորվելու պատմությունը), բայց քաղաքական դաշտում նա լավագույն դեպքում կարող է «ազնիվ քյարփինջ» լինել, որով խփում են «Վերջի բոլշևիկի» բոլոր ընդդիմախոսներին, իսկ երբ չափն անցնում է ու պահի տակ ուզում է Սերժի դեմ էլ մի բան անել, տանում են ուղղիչ աշխատանքային գաղութ: Եվ այսպես շարունակ։

Ոմանք կարծում են, որ Ժիրոն, այդուհանդերձ, «ազնիվ քյարփինջ» չէ, այլ կեղծ հեղափոխական, ում համար «հեղափոխություն» անելը բիզնեսի ձև է: Սակայն մենք համաձայն չենք այդ տեսակետին:

Ժիրոն ոչ թե ազնիվ, այլ ազնվագույն քյարփինջ է՝ իդիոտիզմի ախտանիշով (միայն իդիոտիզմով տառապողը կարող է հայտարարել հեղափոխություն անելու մասին ու միաժամանակ դիմել Սերժ Սարգսյանի հաճախորդ Նիկոլ Փաշինյանին, թե բա՝ արի միացի մեզ, որ հեղափոխություն անենք): Եվ ամոթ այն մարդկանց, ովքեր այս ամենը շատ ճիշտ ախտորոշել են և դաժանաբար շահագործում են ազատամարտիկի անցյալ ունեցող այս մարդուն:

Չի՛ կարելի մարդու թույլ կողմն օգտագործել և անկախ իր կամքից՝ քաղաքական «թրաֆիքինգի» ենթարկել: Հետո ի՞նչ, որ կռվի տարիներին քարտեզը լավ չհասկանալու պատճառով անտառում մոլորվել է. «զատո» Մարտակերտում իրեն նորմալ է պահել:

Ցավալի է, իհարկե, արձանագրելը, որ մեր ազատամատիկներից ոմանք քաղաքացիական կյանքում աչքի են ընկնում իդիոտիզմով, բայց դե միակ մխիթարությունն այն է, որ իդիոտիզմը ոչ թե զուտ հայկական, այլ համաշխարհային երևույթ է: Իդիոտիզմով տառապում են անգամ որոշ գերտերությունների և Հայաստանից շատ ավելի զարգացած երկրների ղեկավարներ: Այնպես որ Ժիրոն այդ առումով նորմայի մեջ է:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը