Աշխարհ

17.03.2016 20:54


ԱՄՆ–ում ուսուցիչը ձերբակալվել է աշակերտների հետ սեքս–երեկույթներ կազմակերպելու համար

ԱՄՆ–ում ուսուցիչը ձերբակալվել է աշակերտների հետ սեքս–երեկույթներ կազմակերպելու համար

ԱՄՆ Տեխասի միջնակարգ դպրոցներից մեկի անգլերենի ուսուցիչը ձերբակալվել է առնվազն 10 աշակերտի հետ սեքս–երեկույթներ կազմակերպելու համար։

28-ամյա Ջեյսոն Անդերսոնին կալանավորել են այսօր առավոտյան այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ գիշերն անցկացրել է 15–17 տարեկան աշակերտների հետ։ Այս մասին գրում է «The Independent»–ը։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը սեռական կապ է ունեցել մի քանի դեռահասի հետ։

Անդերսոնին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով, սակայն իրավապահները պնդում են, որ նրան ևս 12 մեղադրանք է սպառնում, այդ թվում՝ անչափահասներին այլասերելու հոդվածով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը