Աշխարհ

18.03.2016 14:50


ԵՄ–ն կչեղարկի վիզային սահմանափակումները Թուրքիայի համար

ԵՄ–ն կչեղարկի վիզային սահմանափակումները Թուրքիայի համար

Եվրամիությունը կչեղարկի Թուրքիայի համար վիզային ահմանափակումները մինչև ս. թ. հունիսի վերջ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովի հայտարարության նախագծին հղումով։

«Վիզային ազատականացման ճանապարհային քարտեզի իմպլեմենտացիան կարագացվի բոլոր անդամ երկրների կողմից ամենաուշը 2016 թ. հունիսի վերջին Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջները չեղարկելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ, տեքստում նշվում է, որ Թուրքիան դրա համար «պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի մնացած պահանջները կատարելու համար, որպեսզի Եվրահանձնաժողովը վճռորոշ կետերին տված պատշաճ գնահատականից հետո ապրիլի վերջին համապատասխան առաջարկ անի, որի հիման վրա էլ Եվրոպական խորհրդարանը և Խորհուրդը (ԵՄ) կարողանան վերջնական որոշում կայացնել»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների առաջնորդները համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի հարցով Թուրքիայի հետ կնքելիք համաձայնագրի նախագիծը, որն այսօր ներկայացնելու են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը