Լրահոս

18.03.2016 22:30


Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում

Մարտի 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-20-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Ուշադրությո՛ւն. Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2...-5 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3...-6 աստիճան ցուրտ:

Երևանում

Մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ:

Երևանի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.00C (2008 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.20C (1976 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.70


Այս խորագրի վերջին նյութերը