Աշխարհ

20.03.2016 11:22


Ասադի բանակը մոտենում է Փալմիրային (տեսանյութ)

Ասադի բանակը մոտենում է Փալմիրային (տեսանյութ)

Սիրիական բանակն ավելի ու ավելի է մոտենում Փալմիրային։ Հատուկ գործողությունն իրականացվում է աշխարհազորի մարտիկների աջակցությամբ։

Հրամանատարական շտաբում «vesti.ru»–ի աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակման առաջին փուլը բարեհաջող է անցել։ Դամասկոս և Դեյր–էզ–զոր տանող ճամփաբաժնում ոչնչացվել են ԻԼԻՊ–ի կրակակետերը։ Այնուհետև նախատեսվում է, որ Փալմիրայի սահմաններին ընդհուպ կմոտենա հետևազորը։

Ավելի վաղ զինվորականներին հաջողվել էր արգելափակել գրոհայինների մատակարարման ուղին։

Հնագույն քաղաքը, որի ավերակները գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ–ի հսկողության տակ, ահաբեկիչների կողմից գրավվել է 2015–ի մայիսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը