Աշխարհ

21.03.2016 22:05


Համացանցի օգտատերերը մեկնաբանել են Սահակաշվիլիի տարօրինակ տեսքը

Համացանցի օգտատերերը մեկնաբանել են Սահակաշվիլիի տարօրինակ տեսքը

Ինչպես գրել էինք, Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Դնեպրոպետրովսկում մարտի 20-ին տեղի ունեցած հակակոռուպցիոն ֆորումի ժամանակ ելույթ ունենալու համար բեմ էր բարձրացել բավական տարօրինակ տեսքով՝ տաբատը գուլպայի մեջ խրած։

Վրաստանի նախկին նախագահի այդ քայլը լայն արձագանք է ստացել «Թվիթթեր» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում:

«LifeNews»-ը հավաքել է համացանցում հայտնված ամենահետաքրքիր մեկնաբանությունները: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

«Իսկ հաջորդն ի՞նչ է լինելու: Կարծում եմ՝ գուլպաները ծամող Սահակաշվիլի», - գրել է «Թվիթթերի» օգտատեր Ռոման Մեդոնչակը:

«Սահակաշվիլին գլամուրի առաջնորդ է, ոնց հասկանում եմ: Մենք նրան չենք հասնի», - մեկնաբանել է Լիստոկը:

««Տաբատը խրված է աջ գուլպայի մեջ, ուրեմն մասնակցությունն Օդեսսայում տապալվել է», - հասկացավ Շթիրլեցը», - գրել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հատուկ թղթակից Դմիտրի Սմիրնովը:

«Նորաձևության աշխարհից: Ամռանը լինելու են գուլպաների վրա հագած սանդալներ», - «Ֆեյսբուքում» իր գրառումն է թողել Դմիտրի Մարունիչը:

«Տաբատը գուլպայի մեջ խրած և գլխանոցով վարտիքներ», - մեկնաբանել է «ветеран Регресс США» մականունով օգտատերը:

Սահակաշվիլիի անսովոր տեսքը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան.

«Այն բանից հետո, երբ Քոնդոլիզա Ռայսն ուկրաինացիներին ուղարկեց Լիբերիա, որպեսզի ուրախանան նրանով՝ ինչ ունեն, ինձ դժվար էր որևէ բանով զարմացնելը, բայց ահա այդ ամերիկացի հովանավորյալը՝ իր ...տաբատով, քաղաքական ամբիցիոզ ծրագրեր ունի Ուկրաինայում։ Նրան, հավանաբար, հատուկ են ներդրել ուկրաինական իսթեբլիշմենթ, որպեսզի Մոսկվային հետո էլ դրանում մեղադրեն»,–ՖԲ իր էջում գրել է Զախարովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը