Լրահոս

23.03.2016 14:15


«Նոր Հայաստանը» հրապարակել է իր ճանապարհային քարտեզը

«Նոր Հայաստանը» հրապարակել է իր ճանապարհային քարտեզը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակում է «Հայաստանում ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզը»: Ըստ այդմ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է դրա շուրջ ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության քննարկումների ու համախմբման գործընթացի ծավալում:

1. ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀԵՌԱՑՈՒՄ ·

Քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ։ · Միավորված ուժերն իրազեկման միջոցով ներգրավում են ժողովրդական լայն զանգվածներին։ · Ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում քրեական ռեժիմի պարագլուխներին՝ Ժողովրդի վստահության կառավարություն նշանակելու և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով։ · Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը։

2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ·

Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է պետական կառավարման կայունությունը: · Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ · Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ։

3. ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ ·

Իրավապահ մարմիններն ապահովում են ընտրական գործընթացը՝ խստորեն կանխելով ընտրակաշառքների, ընտրություններին միջամտելու և դրանց վրա ազդելու բոլոր այլ փորձերը։ · ԶԼՄ-ներն ազատորեն լուսաբանում են ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին։ · Քաղաքացիական հանրությունն ազատորեն վերահսկում է ամբողջ ընտրական գործընթացը։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ

«Ընդդիմության միասնական շտաբ»

Այս խորագրի վերջին նյութերը