Լրահոս

23.03.2016 17:22


Սաստիկ բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը

Սաստիկ բքի պատճառով  փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ՝ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Սաստիկ բքի պատճառով փակ է Բերդ–Ճամբարակ ճանապարհահատվածը:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը