Աշխարհ

23.03.2016 20:00


Գիտնականներն «ամենաէքսցենտրիկ» ուղեծրով մոլորակն են հայտնաբերել (լուսանկար)

Գիտնականներն «ամենաէքսցենտրիկ» ուղեծրով մոլորակն են հայտնաբերել (լուսանկար)

ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նոր էկզոմոլորակ են հայտնաբերել, որի ուղեծիրն ավելի բնորոշ է գիսաստղերին:

«Вести.ru»-ի փոխանցմամբ՝ «HD 20782b» մոլորակի ուղեծրի արտակենտրոնությունը (էքսցենտրիսիտետ) կազմում է 0,96, ինչը նշանակում է, որ աստղի շուրջ նրա շարժման հետագիծը հիշեցնում է շատ տափակացրած էլիպս:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միայն որոշ գիսաստղեր ունեն ավելի մեծ արտակենտրոնություն: Սակայն «HD 20782b»–ն շատ է տարբերվում գիսաստղից, քանի որ նրա քաշը համեմատելի է Յուպիտերի քաշի հետ:

Նոր հայտնաբերված մոլորակը, որի վրա տարին կազմում է 597 երկրային օր, պտտվում է դեղին թզուկի դասին պատկանող աստղի շուրջ, որի տարիքը կազմում է մոտ 6 մլրդ տարի:

Հետազոտության ղեկավար Սթիվեն Քեյնի խոսքերով՝ էկզոմոլորակը հայտնաբերվել է տարանցիկ՝ մոլորակի աստղային սկավառակի շարժման դիտարկման մեթոդով:

Ենթադրվում է, որ «HD 20782b» մթնոլորտը նման է Յուպիտերի գազային ծածկույթին, որը խիստ ամպամած է: Այդ փաստն ապացուցում է ուսումնասիրվող մոլորակի արտացոլման բարձր ունակությունը:

Նշվում է, որ հաջորդ անգամ մոլորակը տեսանելի կլինի 2016թ. սեպտեմբերի 3-ին և 2018թ. ապրիլի 23-ին, և հենց այդ ժամանակ գիտնականները հնարավորություն կունենան ավելի մանրամասն ուսումնասիրելու «HD 20782b»-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը